«Բանակցությունների հաջորդ փուլին կքննարկվեն խաղաղ կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծերը»․ Պեսկով
![]() Ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլի գլխավոր թեման կլինեն խաղաղ կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծերը, որոնք փոխանակել էին Մոսկվան և Կիևը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բանակցությունների թեման բավականին բարդ է. ի թիվս այլ հարցերի, իհարկե, անհրաժեշտ կլինի քննարկել հենց այն հուշագրերի նախագծերը, որոնք փոխանակվել էին կողմերի միջև բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ Ստամբուլում՝ հուլիսի 24-25-ը։ Հիշեցնենք՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի էր ունեցել Ստամբուլում՝ հունիսի 2-ին։ Կողմերը փոխանակել էին խաղաղ կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծեր, ինչպես նաև համաձայնել ծանր վիրավորված ռազմագերիներին և զոհվածների մարմինների փոխանակմանը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
