Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարող են կայանալ այս շաբաթ
567
Երկուշաբթի, 21 հուլիսի, 2025 թ., 19:55
![]() Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Ստամբուլում՝ հուլիսի 24-25-ին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իր աղբյուրը։ Ավելի վաղ ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ ռուս-ուկրաինական բանակցությունների վայրը կմնա Ստամբուլը։ Ռուսական բանակցային խմբին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր հաստատել է, որ Ուկրաինան առաջարկել է Ռուսաստանին այս շաբաթ անցկացնել բանակցությունների նոր փուլ։ Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքի տեսաուղերձում հայտնել է, որ Ստամբուլի բանակցություններում Կիևի պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը ռուսական կողմին է ներկայացրել այս շաբաթ բանակցությունների նոր փուլ անցկացնելու առաջարկը։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
