Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ իր ելույթը տարածելու համար
900
Երեքշաբթի, 22 հուլիսի, 2025 թ., 13:39
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ սոցկայքի էջում իր ելույթը տարածելու համար։ «Ես ցանկանում եմ վերահաստատել մեր աջակցությունը նախագահ Թրամփի տեսլականին և աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, խաղաղություն և կայունություն ապահովելու նրա ջանքերին։ Մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ, ինչպիսիք են ընտանեկան ավանդույթների կարևորությունը, և շարունակում ենք հույս ունենալ, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները նոր բարձունքների կհասնեն նրա նախագահության ընթացքում։ Մենք նրան մաղթում ենք շարունակական հաջողություններ այս ճանապարհին՝ իր բոլոր ձեռնարկումներում»,- ասել է Ալիևը։ Ավելի վաղ Թրամփը Truth Social-ի իր էջում տարածել էր Ալիևի՝ օկուպացված Ստեփանակերտում ելույթից մի հատված։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
