Թրամփն իր էջում տարածել է օկուպացված Ստեփանակերտում Ալիևի ելույթը
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում կիսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օկուպացված Ստեփանակերտում կայացած Շուշիի III գլոբալ մեդիա համաժողովում ունեցած ելույթով։ Ադրբեջանի նախագահն ասել էր. «Ես չէի կանխատեսել Թրամփի հաղթանակը։ Ես պարզապես ասել էի, որ դա նախընտրելի կլինի ադրբեջանական ժողովրդի համար, հաշվի առնելով, որ նա, ինչպես մենք, կիսում է հիմնարար արժեքները, այդ թվում՝ ընտանեկան արժեքները։ Նա ԱՄՆ միակ նախագահն է, որը պատերազմներ չի սկսել։ Եվ այս կարճատև ժամանակահատվածում, ինչ նա իշխանության ղեկին է, ակնհայտ է, որ պատերազմներին վերջ է տալիս։ Մենք նաև շնորհակալ ենք Թրափին՝ Ադրբեջանին և Հայաստանին՝ վերջնական համաձայնության գալու հարցում օգնելու ցանկության համար։ Չնայած այն հանգամանքին, որ նա զբաղված է միջազգային անվտանգության ավելի գլոբալ հարցերով, Հարավային Կովկասում իրավիճակը պահում է իր տեսադաշտում»։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
