Ֆրանսիան անօդաչու թռչող սարքեր կհավաքի Ուկրաինայում
![]() Ֆրանսիական ընկերությունները պատրաստ են անօդաչու թռչող սարքեր արտադրել Ուկրաինայում։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հանդիպումից հետո։ Նա ասել է, որ նրանք քննարկել են պաշտպանական օգնությունը, մասնավորապես՝ ՀՕՊ համակարգերի անհրաժեշտությունը, ուկրաինացի զինվորականների պատրաստումը և Rammstein ձևաչափով հանդիպումների արդյունքները։ «Մենք պատրաստ ենք ընդլայնել համատեղ պաշտպանական արտադրությունը։ Ֆրանսիական ընկերությունների կողմից որոշում կա Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսելու մասին, և սա շատ կարևոր է։ Մենք նաև խոսել ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների մասին»,- գրել է Ուկրաինայի առաջնորդը։ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային, նախագահ Էմանուել Մակրոնին և անձամբ Բարոյին երկրին աջակցելու համար։ Նախորդ օրը Ուկրաինայի նախագահը հանձնարարել էր Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն, երկրի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալին և Հանրապետության Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին ավելացնել անօդաչու թռչող սարքերի գնումը։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
