«Դա Ադրբեջանի իրավունքն է»․ Պեսկով
812
Երկուշաբթի, 21 հուլիսի, 2025 թ., 14:43
![]() Մոսկվան կսպասի պաշտոնական վճիռների, եթե Ադրբեջանն Ակտաուի մոտ տեղի ունեցած ինքնաթիռի վթարից հետո միջազգային դատարաններ հայց ներկայացնի Ռուսաստանի Դաշնության դեմ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն փաստաթղթեր է պատրաստում միջազգային դատարաններ ներկայացնելու համար՝ Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի վթարի հետ կապված։ «Ընթանում են քննչական գործողություններ, ընթացքի մեջ են դատավարությունները։ Եթե Ադրբեջանը նման որոշում կայացնի, դա Ադրբեջանի իրավունքն է, մենք կսպասենք պաշտոնական վճիռների», - ասել է Պեսկովը։ Միևնույն ժամանակ Պեսկովը շեշտել է՝ «Մեզ համար շատ կարևոր է, որ ռուսներին հարգեն Ադրբեջանում»։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
