«ՌԴ-ի դեմ հայց կներկայացվի միջազգային դատարաններ՝ AZAL-ի հետ կապված». Ալիև
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մեկնաբանելով AZAL ինքնաթիռի հետ կապված միջադեպը, հայտնել է, որ Ադրբեջանը գիտի, թե ինչ է տեղի ունեցել, և որ ռուս պաշտոնյաները նույնպես տեղյակ են եղել տեղի ունեցածի մասին: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ինչո՞ւ նրանք չեն անում այն, ինչ կաներ ցանկացած հարևան՝ նման իրավիճակում»,- ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պահանջում է, որ մեղքն ընդունվի, մեղավորները պատժվեն, զոհերի ընտանիքներին և AZAL ընկերությանը փոխհատուցում տրվի։ «Ադրբեջանը պատրաստում է փաստաթղթեր՝ AZAL ինքնաթիռի հետ կապված միջազգային դատարաններ Ռուսաստանի դեմ հայց ներկայացնելու համար»,- նշել է Ալիևը։ Հիշեցնենք՝ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուի մոտակայքում՝ դեկտեմբերի 25-ին: Ինքնաթիռի խոցման մեջ Բաքուն մեղադրել է ռուսական կողմին: |

«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
2200:48
«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
5000:42
«Բոլոր իրեն ընտրածներին պիտի թաթա ու իվետա լսեցնելով, պարեցնելով բոմժ սարքի». Արամ Գևորգյան
6900:36
Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
11300:24
«Ցավից արցունքները սրբելով՝ փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան
91Երեկ, 23:54
Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
81Երեկ, 23:30
