«Նոր միջանցքների ստեղծումը չպետք է խաթարի տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը»․ Բաղայի
768
Երկուշաբթի, 21 հուլիսի, 2025 թ., 13:20
![]() Նոր միջանցքների ստեղծումը չպետք է խաթարի տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը։ Այս մասին, իրանական borna.news- փոխանցմամբ, հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային՝ ի պատասխան «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների մասին հարցին։ «Նոր միջանցքների ստեղծումը չպետք է խաթարի տարածաշրջանային երկրների ինքնիշխանությունն ու ճանաչված տարածքային սահմանները և ուղեկցվի տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխություններով»,- ասել է Բաղային։ «Որոշ դեպքերում Կովկասյան տարածաշրջանի այլ երկրների խոսույթներն ու դիրքորոշումները կարող են սխալ մեկնաբանվել և ճշգրիտ չարտացոլվել լրատվամիջոցներում, ինչն ինքնին թյուրըմբռնում է առաջացնում»,- հավելել է նա։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
