«Եթե ՀՀ-ն խոչընդոտի Զանգեզուրի միջանցքի բացումը, կհայտնվի ոչ միայն տրանսպորտային, այլև քաղաքական մեկուսացման մեջ». Ալիև
![]() Եթե Հայաստանը շարունակի խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված գործընթացը, ապա նրա՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները մոտենում են զրոյի։ APA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Ստեփանակերտում անցկացվող III գլոբալ մեդիա համաժողովին։ «Ցավոք, վերջին հինգ տարվա ընթացքում հայկական կողմից որևէ աշխատանք (Զանգեզուրի միջանցքի հետ կապված) չի իրականացվել։ Այս հարցը դիտավորյալ հանվում է օրակարգից։ Այս դեպքում Հայաստանի՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները մոտենում են զրոյի։ Եթե նրանք շարունակեն խոչընդոտել այս գործընթացը, կարծում եմ, կհայտնվեն ոչ միայն տրանսպորտային մեկուսացման մեջ, ինչպես դա այսօր է, այլև որոշակի չափով նաև քաղաքական մեկուսացման մեջ»,- նշել է Ալիևը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
