«Սիրիայում բռնության նոր փուլը դատապարտելի է»․ ՌԴ ԱԳՆ
![]() Սիրիայում բռնության նոր փուլը երկրի ինքնիշխանության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և արժանի է խիստ դատապարտման, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Անցյալ կիրակի հայտնի դարձավ Սուվեյդա նահանգի մի շարք դրուզ բնակավայրերի վրա զինված խմբավորումների հարձակման մասին, որի արդյունքում փակվել է նահանգը Դամասկոսի հետ կապող մայրուղին։ Քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար դրուզ ինքնապաշտպանության ստորաբաժանումները մարտնչել են զինված խմբավորումների դեմ։ Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բախումների ժամանակ զոհվել է ավելի քան 30 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը, հաղորդվել է նաև Սիրիայի անցումային կառավարության ուժերի 20 մարտիկի զոհվելու մասին։ |

«Աստարա–Ռեշտ երկաթուղին այն օղակն է, որ բացակայում է Հյուսիս–հարավ երկաթուղային հաղորդակցության մեծ շղթայում». Հակոբ Բադալյան
5403:24
«Հրամանատարների, սպաների հեռացումն ու զորացրումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար». Տիգրան Աբրահամյան
9502:00
«Պաշտպանական համակարգի ներսում կարգապահական ու բարոյահոգեբանական կառույցների փլուզում է». Մհեր Մելքոնյան
9101:36
«Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով». «Մայր Հայաստան»
7101:18
ԱՄՆ-ն Սիրիան հանել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից
16201:02
«Այս ծաղրածուները պետք է «շարժվեն», հակառակ դեպքում հետևանքները Կանադայի համար ՇԱՏ ՎԱՏ կլինեն». Թրամփ
18600:04
