«Մոսկվան կցանկանար հասկանալ, թե ի՞նչ նկատի ունի Թրամփը»․ Լավրով
![]() Մոսկվան կցանկանար հասկանալ, թե ի՞նչ նկատի ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ուկրաինական կարգավորման համար 50 օրվա մասին իր հայտարարությամբ։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահը նախկինում մի քանի անգամ տարբեր ժամկետներ էր նշել։ «Իհարկե, մենք ուզում ենք հասկանալ, թե ի՞նչ է թաքնված Թրամփի՝ 50 օրվա մասին հայտարարության հետևում։ Նախկինում դա 24 ժամ էր, եղել էր՝ 100 օր, մենք այդ ամենն անցել ենք, և իսկապես ուզում ենք հասկանալ, թե ի՞նչ մղում ունի Միացյալ Նահանգների նախագահը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ ՇՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո։ Հիշեցնենք՝ Թրամփը սպառնացել է Ռուսաստանին 100 տոկոս մաքսատուրքերով, եթե 50 օրվա մեջ հակամարտության հարցում համաձայնություն չլինի։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
