Ուկրաինայում սպանվել է ՈՒԱԾ գնդապետի սպանության մեջ կասկածվող երկու ադրբեջացի
![]() Ուկրաինայում ձերբակալության ժամանակ սպանվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության գնդապետ Իվան Վորոնիչի սպանության մեջ կասկածվող երկու Ադրբեջանի քաղաքացիներ, հայտնել է Censor.NET կայքի գլխավոր խմբագիր Յուրի Բուտուսովը։ «Գնդապետ Իվան Վորոնիչի սպանության որոշ հանգամանքներ ներկայումս հայտնի են։ Պարզվել է հանցագործների ինքնությունը՝ Գուլալիզադա Խագանի և Նարմին Գուլիևա։ Երկուսն էլ ունեն ադրբեջանական անձնագրեր... Նրանք ոչնչացվել են դիմադրելու և փախչելու փորձի ժամանակ», - գրել է Բուտուսովը՝ Facebook-ի իր էջում։ Գնդապետը սպանվել էր Կիևում՝ 2025 թվականի հուլիսի10-ին։ Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Վորոնիչը 2014 թվականից մասնակցել է Ռուսաստանի դեմ գործողություններին և ղեկավարել դիվերսիոն գործունեություն իրականացնելու համար պատասխանատու ստորաբաժանումը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
