Աշխարհի ամենատարեց նախագահը կրկին կառաջադրի իր թեկնածությունը
1216
Երկուշաբթի, 14 հուլիսի, 2025 թ., 10:47
![]() Աշխարհի ամենատարեց նախագահը՝ 92-ամյա Պոլ Բիան, կրկին կառաջադրվի Կամերունի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին տեղեկությունը տարածվել է X-ում։ Բիան հայտարարել է, որ առաջադրվելու է նախագահական ընտրություններում, որոնք տեղի կունենան այս տարվա հոկտեմբերի 12-ին: Դիմելով երկրի քաղաքացիներին՝ նախագահը կոչ է արել չկասկածել ժողովրդի շահերին ծառայելու իր վճռականության մեջ: Բիան երկիրը ղեկավարում է ավելի քան 40 տարի։ Նրա նախորդը՝ Կամերունի առաջին նախագահ Ահմադու Բաբատուր Ահիջոն, հրաժարական էր տվել 1982 թվականին՝ առողջական պատճառներով: Բիան պետության ղեկավար է ընտրվել յոթ անգամ։ Կամերունում Ֆրանսիայի դեսպանն այս առիթով գրել է․ «Բիան կրկին կհաղթի ընտրություններում՝ կոմայի մեջ լինի, թե դագաղի մեջ։ Մենք պետք է դադարեցնենք այս անհեթեթությունը»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
