«Մեղադրյալի կարգավիճակում են դրել՝ թարգմանություններ կատարելու համար»․ Զարուհի Փոստանջյան
![]() «Լիանա Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացվել այն պատճառով, որ իբրև թե խախտել է խափանման միջոց բացակայելու արգելքի պայմանները՝ չներկայանալով դատական նիստին։ Այս կինը շուրջ մեկ տարի հարցաքննվել է որպես վկա, նա բարձրագույն կրթություն ունի, կատարել է թարգմանություններ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին նշում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ այն 3 անձանց՝ տղամարդկանց նկատմամբ, որոնք մեղադրվում են ապօրինի միգրացիա իրականացնելու մեջ, դատարանը խափանման այդ ծայրահեղ միջոցը՝ կալանավորումը չի ընտրել, բայց կալանավորումը որպես խափանման միջոց ընտրել է այդ կնոջ նկատմամբ, ում խնամքին են երեք երեխաներ, որոնցից մեկը 8 ամսական է։ «Այս խայտառակ դատական համակարգը փաստացի կալանավորել է երիտասարդ կնոջը, ով աշխատել է որպես թարգմանիչ՝ Հնդկաստանի քաղաքացիների խոսքը մի քանի անգամ բանավոր թարգմանել է, և այդ թարգմանության համար նրան որպես ապօրինի միգրացիային օժանդակող անձի՝ մեղադրյալի կարգավիճակում են դրել»,- նշեց Փոստանջյանը և կանանց ու երեխաների իրավունքներով զբաղվող կազմակերպություններին ու ՄԻՊ-ին կոչ արեց ներգրավվել այս գործում և իրենց բողոքներով նպաստել, որպեսզի Լիանա Հարությունյանը շուտափույթ ազատվի կալանքից։ Աղբյուրը` Զարուհի Փոստանջյան |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
