Երևան`   +1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.

«Մանկահասակ երեխաների մորը 3 ամսով կալանավորում են»․ Զարուհի Փոստանջյան

361
Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ., 15:30
«Մանկահասակ երեխաների մորը 3 ամսով կալանավորում են»․ Զարուհի Փոստանջյան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ դատարանի դահլիճում երիտասարդ մի կին է լացում, ում նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել։ «Մանկահասակ երեխաների մորը 3 ամսով կալանավոորում են, թե ինչ է մի անգամ դատական նիստի չի ներկայացել»,- ասում է Փոստանջյանը։ Կինը լացելով հայտնում է, որ իր երեխաներն առանց իրեն չեն կարող, պահանջում է նրանց բերել իր մոտ։
Նշենք, որ տեսանյութում մանրամասներ չեն հնչում, թե ով է կալանավորվողը և ինչ գործի շրջանակներում։ Փոստանջյանին թույլ չտվեցին դատարանի դահլիճում շարունակել նկարահանումները։