Փարիզի դատարանն արդարացրել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհուն
1289
Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ., 12:16
![]() Փարիզի վերաքննիչ դատարանն արդարացրել է լրագրողուհի Նատաշա Ռեյին, ով դատապարտվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջը՝ Բրիջիտին, տղամարդ անվանելու համար՝ պնդելով, որ նա տղամարդ է ծնվել։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Ռեյի փաստաբան Ֆրանսուա Դանգլեանը։ «Վերաքննիչ դատարանն արդարացրել է Նատաշա Ռեյին», - ասել է նա։ Նշվում է, որ Ռեյն այժմ մտադիր է դատական հայց ներկայացնել Ֆրանսիայի ղեկավարի կնոջ դեմ՝ նրան մեղադրելով խարդախության մեջ։ Բրիջիտ Մակրոնը լրագրողուհուն մեղադրել էր զրպարտության մեջ։ 2024 թվականի սեպտեմբերին դատարանը նրան մեղավոր էր ճանաչել՝ նշանակելով 500 եվրո տուգանք և 8 հազար եվրո փոխհատուցում։ Նատաշա Ռեյի փաստաբանը հայտնել էր դատավարության ընթացքում խախտումների մասին և դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
