ՄԱԿ-ում Իսրայելին մեղադրել են աշխարհում ամենադաժան ցեղասպանություններից մեկի մեջ
![]() Իսրայելը պատասխանատու է Գազայում ժամանակակից պատմության ամենադաժան ցեղասպանություններից մեկի համար։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 59-րդ նստաշրջանում հայտարարել է Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։ «Իրավիճակն օկուպացված Պաղեստինի տարածքում ապոկալիպտիկ է։ Գազայում պաղեստինցիները շարունակում են անհավանական տառապանքներ կրել։ Իսրայելը պատասխանատու է ժամանակակից պատմության ամենադաժան ցեղասպանություններից մեկի համար։ Պաշտոնական տվյալներով՝ զոերի թիվը գերազանցում է 200,000-ը։ Փորձագետների գնահատմամբ՝ իրական թիվը շատ ավելի մեծ է», - ասել է նա։ «Մի ժամանակ ես կարծում էի, որ խնդիրը Պաղեստինի և նրա պատմության մասին անտեղյակ լինելն է։ Հետագայում տեսա, որ դրա հետևում գաղափարախոսությունն է՝ շատ պետությունների և էլիտաների քաղաքական խորը կապվածությունն Իսրայելի հետ։ Սակայն դա չի արդարացնում ցեղասպանությունը, որն այդքան ակնհայտ և ուղիղ եթերով հեռարձակվում է», - հավելել է հատուկ զեկուցողը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
