«Իրավապահների գործողությունները չեն կարող դեմարշի պատճառ դառնալ»․ Պեսկով
![]() Իրավապահ մարմինների գործողությունները չեն կարող հիմք հանդիսանալ դիվանագիտական դեմարշների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը: Վերջիններս պահանջում էին հետաքննություն անցկացնել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունների վերաբերյալ։ «Մենք անկեղծորեն ցավում ենք նման որոշումների համար», - ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ կարևոր է շարունակել աշխատանքը՝ «բացատրելու այն իրադարձությունների պատճառներն ու բնույթը, որոնք, ադրբեջանական կողմի կարծիքով, պատճառ են հանդիսացել նման դեմարշների համար»։ Հարցին, թե արդյո՞ք նախատեսված է Պուտին-Ալիև հեռախոսազրույց, Պեսկովը նշել է, որ այն դեռևս օրակարգում չէ, սակայն, անհրաժեշտության դեպքում, կկայանա։ «Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների հետագա զարգացմամբ»,- հավելել է Պեսկովը։ Հիշեցնենք՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալությունները տեղի են ունեցել հունիսի 27-ին: Քննչական կոմիտեի Սվերդլովսկի վարչությունը հայտնել է, որ քննում է քրեական գործ՝ Եկատերինբուրգում էթնիկ հանցավոր խմբի կողմից 2001, 2010 և 2011 թվականներին կատարված սպանությունների և սպանության փորձերի փաստերի վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ձերբակալվածների թվում կան զոհեր և վիրավորներ, և խնդրել է քննչական գործողությունների ընթացքում պատասխանատվության ենթարկել բռնության մեջ ներգրավված անձանց: |

«Անհրաժեշտ է պարզաբանել՝ որ պետությունում է գրանցվելու TRIPP զարգացման ընկերությունը»․ Գոհար Մելոյան
7001:06
«Իրանում մեծ է ԱՄՆ կողմից հարձակման վտանգի սպասումը»․ Նաիրի Հոխիկյան
77Երեկ, 23:30
Սպիտակ տունը Գրենլանդիային առաջարկել է ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Չինաստանի ու Ռուսաստանի միջև (լուսանկար)
138Երեկ, 23:26
«Ուզում է պահել իր իշխանությունը, և այլ տարբերակ չի տեսնում, քան կաշառք բաժանելը»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
65Երեկ, 23:12
«Եթե Իրանի հետ սահմանը փակվի, մեր վիճակը ողբալի կլինի»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
71Երեկ, 22:48
«Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլոր գերիներին վերադարձնելու համար»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
83Երեկ, 22:30
