«Ավելի լավ է՝ պարոն Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին»․ Արարատ Միրզոյան
![]() ՀՀ-ում չկա իշխանության պայքար եկեղեցու դեմ։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ՀՀ իշխանությունների կողմից Եկեղեցու վրա հարձակումների մասին հայտարարությանը։ «Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ և ամբողջական չէ։ Նրա կողմից օգտագործված «իշխանությունների պայքարը եկեղեցու դեմ» ձևակերպումը չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ-ում չկա իշխանության պայքար եկեղեցու դեմ։ Այն, ինչ նկատի ունի պարոն Լավրովը, վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից ՀՀ քաղաքականությանը խառնվելուն, քաղաքական գործընթացներին, իշխանության ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելուն»,- ասել է Միրզոյանը։ «Սա իրավական գործընթաց է, սա Հայաստանի ներքին գործն է, և պարոն Լավրովն ավելի լավ է՝ չխառնվի ՀՀ ներքին գործերին»,- հավելել է ԱԳ նախարարը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
