«Զարմանալի չէ, որ հեղափոխությունները և հեղափոխականները միշտ դժվար հարաբերություններ ունեն կրոնի և Եկեղեցու հետ». Միքայել Մինասյան
![]() Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամյան իր ալիքում գրել է. «Իմ ետևում չարագուշակորեն գեղեցիկ դամբարան է՝ կատարյալ գրանիտե բուրգ, կարծես հեռավոր անապատներից Կարմիր հրապարակ տեղափոխված լինի։ Երեկ երեկոյան դրա առջև կանգնած՝ ես կրկին համոզվեցի՝ բոլշևիկներն ստեղծեցին իրենց սեփական կրոնը՝ պատարագով, նահատակներով և ապակե մասունքատուփի մեջ դրված անապակ «սուրբ մարմնով: - Բուրգ-դամբարանը բոլորին ծանոթ հավերժության խորհրդանիշ է, միայն թե փարավոնի մարմնի փոխարեն հեղափոխության առաջնորդն է։ - Սարկոֆագը նման է սրբի տապանի, որտեղ պետք է հանգչի սրբի մարմինը։ Միակ տարբերությունն այն է, որ խաչի փոխարեն կարմիր աստղ է։ - Նոր առաքյալներն ու սրբերը, որոնց աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ, Լենինի գործի համար ամենահայտնի մարտիկներն են։ - Բոլշևիկներն ադապտացրել են նաև Սուրբ Երրորդությունը. Մարքսը «հայրն» է, Լենինը «որդին» է, իսկ «հոգին»՝ կոմունիզմի ուրվականը Կոմունիստական կուսակցության մանիֆեստից։ Զարմանալի չէ, որ հեղափոխություններն ու հեղափոխականները միշտ բարդ հարաբերություններ ունեն կրոնի և եկեղեցու հետ։ Ահա թե ինչու նրանք ստիպված են ստեղծել սիմուլյակրներ (պատճեններ)․ ինչպես Գերագույն Էակի պաշտամունքը Մեծ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, ինչպես Լենինի դամբարանը և բոլշևիկյան Երրորդությունը, ինչպես 2018 թվականի Նիկոլի դեմքով սրբապատկերները։ Հավատքը պաշտպանելը նշանակում է մերժել հեղափոխությունը, որովհետև հեղափոխությունը հիմնված է զանգվածների հավատքի վրա։ Եվ այն չի հանդուրժի որևէ այլ հավատք»,- գրել է նա: Աղբյուրը` Միքայել Մինասյան |

«Սրա մասին խոսի, ոչ թե «ռուս պուտա**եքի»»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6610:54
«Երբ հերթական պաշտոնյան խոսում է խցանումներից, հիշեցնում եմ պատճառները»․ Ավետիք Քերոբյան
8610:42
«Արդեն մի քանի օր է՝ այրվում է Դիլիջանի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
6810:24
«Սա կտտանք է անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել»․ Տիգրան Աբրահամյան
7110:00
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ (լուսանկար)
10407:18
«Արցախի չափ մի քարքարոտ կղզու մասին 143 տարի անց անգամ հիշում են արգենտինացիները». Արամ Գևորգյան
12402:00
