Ռուսաստանը շրջանցում է նավթային պատժամիջոցները Ինդոնեզիայի Կարիմուն նավահանգստի միջոցով. Ուկրաինա
![]() Ուկրաինական արտաքին հետախուզությունը պնդում է, որ Ռուսաստանը շրջանցում է նավթային պատժամիջոցները Ինդոնեզիայի Կարիմուն նավահանգստի միջոցով: Ընդ որում նավահանգիստը գործում է ազատ առևտրի գոտում և իրականում չի գտնվում Ինդոնեզիայի իշխանությունների վերահսկողության տակ։ — Կարիմունի միջոցով վերբեռնումը ռուսական ընկերություններին հնարավորություն է տալիս շրջանցել պատժամիջոցները։ Նավահանգստում ռուսական նավթամթերքը խառնվում է այլ ծագման երկրների նավթամթերքների հետ։ Դրանից հետո էներգետիկ ռեսուրսները համարվում են ինդոնեզական, և արևմտյան պատժամիջոցները դրանց վրա չեն տարածվում։ Արտաքին հետախուզության ծառայությունը նշել է, որ նավթամթերքները հետագայում վերաարտահանվում են Սինգապուր, Մալայզիա և Չինաստան։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2025 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանի Ուստ-Լուգա նավահանգստից Կարիմուն արդեն տեղափոխվել է մոտ 590 հազար տոննա մազութ, մինչդեռ 2024 թվականի առաջին եռամսյակում այդ ցուցանիշը զգալիորեն պակաս էր՝ ընդամենը 100 հազար տոննա։ Գրանցվել են նաև 217 հազար տոննա դիզելային վառելիքի և 50 հազար տոննա նավթի մատակարարումներ։ Հետախուզությունը նաև հաղորդում է, որ ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ գտնվող առնվազն երեք նավ 2025 թվականի մարտ-ապրիլին ժամանել է Կարիմուն։ Միևնույն ժամանակ, միջնորդ ընկերությունները, որոնք գործարքներ են իրականացնում պատժամիջոցների տակ գտնվող նավթով, հաճախ փոխում են իրենց անունները, նախքան բեռը հասնի վերջնական սպառողին։ Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունն ավելի վաղ հայտնել էր 238 տանկերի նույնականացման մասին, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել պատժամիջոցները և շահույթ ստանալ նավթի արտահանումից։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
