Լեդի Գագայի անվճար համերգին Բրազիլիայում ներկա է եղել 2 միլիոն մարդ
![]() Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում ավելի քան 2 միլիոն մարդ է հավաքվել՝ Լեդի Գագայի անվճար շոուն դիտելու համար։ Սա ամերիկացի փոփ աստղի կարիերայի ամենամեծ համերգն է, հաղորդում է BBC-ն։ Լեդի Գագայի ելույթը Բրազիլիայում նրա ութերորդ ստուդիական ալբոմի՝ Mayhem-ի գովազդային շրջագայության մի մասն էր։ Համերգի ծախսերն ամբողջությամբ վճարել են Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային իշխանությունները։ Կազմակերպիչները գնահատում են, որ միջոցառումը քաղաքին կբերի մոտ 100 միլիոն դոլար։ Երգիչը վերջին անգամ Բրազիլիայում ելույթ է ունեցել 2012 թվականին։ Արտիստի երկրպագուներն սկսել են հերթ կանգնել վաղ առավոտյան և ժամերով սպասել լողափ հասնելու հնարավորությանը։ Միջոցառման անվտանգությունն ապահովելու համար հերթապահություն է իրականացրել 5000 ոստիկան, իսկ բոլոր հանդիսատեսները պետք է անցնեին մետաղական դետեկտորների միջով։ Բացի այդ, իշխանությունները համերգի տարածքը վերահսկելու համար օգտագործել են անօդաչու թռչող սարքեր և դեմքի ճանաչման համակարգերով տեսախցիկներ։ Լեդի Գագան առաջին աստղը չէ, որ անվճար համերգ է տալիս Ռիո դե Ժանեյրոյում։ |

Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
146Երեկ, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
248Երեկ, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
166Երեկ, 11:48
«Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի»․ Անդրե (տեսանյութ)
20312.10.2026, 17:48
«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
20709.10.2026, 00:06
Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը
70907.10.2026, 09:48


