Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանն առաջադիմել է
795
Ուրբաթ, 02 մայիսի, 2025 թ., 16:02
![]() «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը 2025 թվականի համար, որում Հայաստանը բարելավել է նախորդ տարվա ցուցանիշը 9 հորիզոնականով: 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ տեղը: 2024 թվականին Հայաստանը զբաղեցրել էր 43-րդ տեղը՝ 71,6 միավորով, իսկ 2023 թվականին՝ 49-րդ տեղը՝ 70,61 միավորով: Հայաստանը տարածաշրջանում առաջատար է մամուլի ազատության առումով: Վրաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 11 հորիզոնականով և զբաղեցնում է 114-րդ տեղը, Ադրբեջանը՝ 167-րդ, Թուրքիան՝ 159-րդ, Իրանը՝ 176-րդ, Ռուսաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 9 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 171-րդ տեղը: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
