«Հանքանյութերի գործարքից շահույթ ստանալու համար ավելի քան 10 տարի կպահանջվի»․ #Reuters
![]() Ուկրաինան և Միացյալ Նահանգներն ստիպված կլինեն ավելի քան մեկ տասնամյակ սպասել հանքարդյունաբերության գործարքից ֆինանսական օգուտ քաղելու համար, հայտնել է Reuters-ը։ Զարգացած հանքարդյունաբերություն ունեցող երկրներում, ինչպիսիք են Կանադան կամ Ավստրալիան, ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրսներով հանքերի շահագործումը տևում է 10-20 տարի, գրում է գործակալությունը՝ հղում անելով փորձագետներին։ Ուկրաինայում որոշ հանքավայրերի մշակման տնտեսական նպատակահարմարությունը հիմնավորող տվյալները քիչ են։ Գոյություն ունի նաև ռիսկ, որ ներդրողները չեն ցանկանա ներդրումներ կատարել մի երկրում, որի ենթակառուցվածքները, տրանսպորտը և էներգետիկան վնասվել են մարտական գործողությունների հետևանքով։ «Եթե որևէ մեկը կարծում է, որ այդ բոլոր հանքանյութերը Ուկրաինայից կթռչեն այստեղ, երազանքների է տրվում», - ասել է Benchmark Minerals Intelligence խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Ադամ Ուեբը։ Մասնագետի խոսքով՝ «իրականությունն այն է, որ դժվար կլինի արդարացնել Ուկրաինայում գումար ներդնելը, երբ կարելի է ներդրումներ կատարել խիստ կարևոր ռեսուրսներ ունեցող այն երկրներում, որոնք պատերազմի մեջ չեն»։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
15306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
16406.11.2026, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
14006.11.2026, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
14106.11.2026, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
15406.11.2026, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
13206.11.2026, 11:24
