«Ուկրաինային աջակցելու ԵՄ քաղաքականությունը կհանգեցնի Եվրոպայի սնանկացմանը»․ Օրբան
![]() Ուկրաինային ռազմական աջակցությանն ուղղված ԵՄ ղեկավարության քաղաքականությունը, ինչպես նաև ԵՄ-ին այդ երկրի անդամակցությանն ուղղված ծախսերը կհանգեցնեն Եվրոպայի սնանկացմանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Եվրոպայի, այդ թվում՝ մեր փողերը, սայլերով Ուկրաինա է տեղափոխվում, իսկ ԵՄ տնտեսությունը միջոցների սուր պակաս է զգում», ասել է կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ ո՛չ Հունգարիան, ո՛չ էլ ԵՄ-ն նման խնդիրներ չէին ունենա, «եթե Ուկրաինա ուղարկված գումարը ներդրվեր եվրոպական տնտեսության մեջ»։ Այնուամենայնիվ, ԵՄ առաջնորդները մտադիր են շարունակել Ուկրաինային ռազմական աջակցությունը՝ նույնիսկ առանց ԱՄՆ-ի մասնակցության, չնայած պարզ է, որ Եվրոպան չի կարող դա անել միայնակ, ընդգծել է Օրբանը՝ հիշեցնելով, որ Կիևը ցանկանում է ունենալ 1 միլիոնանոց բանակ։ Բացի այդ, ԵՄ առաջնորդները փորձում են ապահովել Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ՝ մինչև 2030 թվականը, նշել է վարչապետը։ Այս գործընթացը ֆինանսավորելու համար Բրյուսելը նախատեսում է «հսկայական վարկ վերցնել, որը կհանգեցնի ԵՄ պարտքի առաջացմանը», ասել է Օրբանը։ «ԵՄ-ին այս երկրի անդամակցությունը կկործանի եվրոպական տնտեսությունը», - զգուշացրել է Օրբանը։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
15306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
16406.11.2026, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
14006.11.2026, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
14106.11.2026, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
15406.11.2026, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
13206.11.2026, 11:24
