Ուոլցը նշանակվելու է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան
![]() Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ուրախ եմ հայտարարել, որ Մայք Ուոլցին կառաջադրեմ Միավորված Ազգերի Կազմակերպությունում ԱՄՆ-ի հաջորդ դեսպանի պաշտոնում»,- գրել է նա Truth Social-ում։ Թրամփը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն կդառնա ազգային անվտանգության խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար, բայց նաև կշարունակի ծառայել Պետդեպարտամենտում։ Ավելի վաղ Fox News-ը հայտնել էր, որ Ուոլցը և նրա տեղակալ Ալեքս Վոնգը մայիսի 1-ին ազատվել են ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդում իրենց պաշտոններից։ Նա պնդում է, որ Ուոլցի և Վոնգի հեռացումը կապված է Signal-ի վիճահարույց հաղորդագրությունների միջադեպի հետ, որի ընթացքում Մայք Ուոլց անունով օգտատերը ընդհանուր նամակագրությանը միանալու խնդրանք էր ուղարկել The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին, ով մարտի 24-ին հոդված էր հրապարակել այդ մասին։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
