«Մենք այժմ ունենք Վատիկանի պատմական հանդիպման առաջին արդյունքը». Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ի հետ հանքանյութերի արդյունահանման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը անվանել է Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ Դոնալդ Թրամփի հետ իր զրույցի արդյունք։ «Իրականում մենք այժմ ունենք Վատիկանի հանդիպման առաջին արդյունքը, ինչը այն դարձնում է իսկապես պատմական: Մենք անհամբեր սպասում ենք մեր զրույցի մյուս արդյունքներին»,- ասել է Զելենսկին իր երեկոյան ելույթում: «Եվ կրկին՝ շնորհակալություն մեր թիմերին՝ ուկրաինական և ամերիկյան։ Համաձայնագրի վրա աշխատանքն իսկապես պրոֆեսիոնալ էր, և չնայած բանակցությունները երբեմն դժվար էին, արդյունքը հզոր է»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը զգալիորեն փոխվել է նախապատրաստման գործընթացում։ «Սա իսկապես իրավահավասար համաձայնագիր է, որը հնարավորություն է ստեղծում Ուկրաինայում ներդրումների համար՝ բավականին նշանակալի, և բացի այդ՝ նաև Ուկրաինայում արտադրության նշանակալի արդիականացման և, ինչը ոչ պակաս կարևոր է, մեր երկրում իրավաբանական գործունեության արդիականացման համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը կուղարկվի Գերագույն ռադա՝ վավերացման համար։ «Մենք շահագրգռված ենք ապահովելու, որ համաձայնագրի հետ կապված որևէ ուշացում չլինի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն երեկ երեկոյան հայտարարեց, որ փաստաթուղթը վերջապես ստորագրվել է։ Կիևի և Վաշինգթոնի միջև կնքված համաձայնագիրը նախատեսում է համատեղ հիմնադրամի ստեղծում, որը կկառավարի Ուկրաինայում բնական պաշարների և այլ ակտիվների մշակումից ստացված եկամուտները։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
