«Վատիկանում Զելենսկին ավելի շատ զենք է խնդրել». Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ իրենից հավելյալ զենք է խնդրել։ Այս մասին Թրամփը հայտնել է ճեպազրույցի ժամանակ։ «Նա (Զելենսկին) ասել է, որ իրեն ավելի շատ զենք է պետք։ Բայց այդ մասին նա խոսում է արդեն երեք տարի։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- նշել է Թրամփը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի հետ իր առանձնազրույցը։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ Ռուսաստանը շատ հիասթափված է Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին հարվածներից՝ էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված 30-օրյա հրադադարի հայտարարությունից հետո։ Թրամփը, ընդհանուր առմամբ, բարձր է գնահատել ապրիլի 26-ին Վատիկանում տեղի ունեցած իր հանդիպումը Զելենսկու հետ և նշել, որ նա «ավելի հանգիստ» է դարձել։ Հանդիպումից հետո Զելենսկին հայտնել էր, որ Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայում հրադադարի հետ կապված հարցեր։ Նա նշել էր, որ զրույցն արդյունավետ էր և հույս հայտնել երկարատև խաղաղության հասնելու հարցում։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
