«Բաքվում ընթացող դատավարությունը կեղծ գործընթաց է»․ Քնութ Ռաուֆ
![]() Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները ապրիլի 21-ին Ազատության հրապարակի վրանում ընդունել են գերմանական իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Քնութ Ռաուֆին: «Մենք հակամարտությունների և դրանց արդյունքում տեղահանված անձանձ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություն ենք։ Հայաստանում ենք՝ ծանոթանալու ԼՂ-ից տեղահանված անձանց վիճակին ու նրանց պահանջներին։ Դժբախտաբար, քաղաքական և այլ պատճառներով միջազգային հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ այս հակամարտությունից, և դա անընդունելի է, քանի որ մեկուկես տարի առաջ ԼՂ-ից բնակչության բռնի տեղահանման ընթացքում տեղի են ունեցել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ և ռազմական հանցագործություններ։ Միջազգային հումանիտար իրավունքի համաձայն՝ այդ խախատումների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և մեր նպատակը դրան հասնելն է։ Ինչ վերաբերում է Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, եթե նրանց հանդեպ դատավարություն է իրականացվում, այն պետք է համապատասխանի Ժնևի կոնվենցիայի, միջազգային իրավունքի նորմերին։ Որքանով ես տեղյակ եմ՝ Բաքվում ընթացող դատավարությունը կեղծ դատական գործընթաց է, ինչը նույնպես անընդունելի է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռաուֆը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
