«3 ամիս աշխատավարձ չենք ստացել․ ի՞նչ խղճով է քաղաքապետը երեք ամիս շարունակ գնում ման գալու»․ Անահիտ Ղուկասյան
![]() Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի կոլեկտիվը 3 ամիս աշխատավարձ չի ստացել։ Դերասաններն այսօր հավաքվել են Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով բացատրություն, թե ինչու չեն ստանում աշխատավարձ։ «Չեմ պատկերացնում՝ ինչ կարող է ունենալ ղեկավարությունը Հայաստանի միակ մանկական թատրոնի հետ, որն ապահովում է մեր երեխաների գեղագիտական դաստիարակությունը։ Չեմ հասկանում՝ ինչ կարող են ունենալ, որ երեք ամիս շարունակ մեզ աշխատավարձ չեն տալիս»,- «Պանորամա»-ի հետ զրույցում նշել է դերասանուհի Անահիտ Ղուկասյանը՝ հավելելով, որ 60 տարվա ստաժ ունի, ստանում է 86 հազար դրամ։ «Չգիտեմ ՝ հավանաբար չունի քաղաքապետարանն այդ գումարը, կամ իրենց գրպանն ավելի մոտ է։ Եթե չնկարվեի ֆիլմերում՝ ինչո՞վ էի ապրելու։ Որևէ մեկն իրեն հարց տալի՞ս է։ Երբ որ ամեն ինչի գինը բարձրանում է, չե՞ն մտածում, որ դրա հետ աշխատավարձն էլ պետք է բարձրանա։ Ի՞նչ խղճով է քաղաքապետը երեք ամիս շարունակ գնում ման գալու»,- ասաց դերասանուհին։ Հայաստանի վաստակավոր արտիստ Արև Սանթրոսյանն էլ հավելել է․ «Քաղաքապետրանում ինչ-որ բաներ ասացին, առանձապես չհասկացանք, երևի թե վարչական հարցեր են։ Կոնկրետ ասացի՝ մեզ բացատրեք, թե ինչու մեզ փող չեք տվել։ 100 տարվա թատրոն է, ամեն օր 2-3 ներկայացում է խաղում․․․»։ |

«Իրանում նոր աշխարհակարգ է հաստատվելու»․ Վահե Լոռենց
11902:06
«Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկաններն այցելում են Մասյացոտնի թեմի քահանաներին»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
12401:12
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հերքում է հրապարակել
10301:02
Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Իրանի դեսպանատան դիմաց (տեսանյութ)
12700:36
«Իրական Հայաստանում ոչ մի երեխա ծնված չի համարվելու, եթե նրան դուրս չի քաշել անձամբ Փաշինյանը»․ Ռուբեն Մխիթարյան
12300:06
«Դեռ մի քանի հոգի էլ կան, որոնք հավանական դավաճաններ են. սպասենք»․ Հայր Ասողիկ
113Երեկ, 23:42
