«Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել քարտեզների ճշգրտությունը». Անի Բադալյան
![]() ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն X-ի իր էջում մասնավորապես գրել է. «Ի պատասխան «ականապատ տարածքների քարտեզները տրամադրելու» պաշտոնական Բաքվի պահանջների վերաբերյալ լրատվամիջոցների հարցմանը Կարևորելով մարդասիրական խնդիրների լուծումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանը միակողմանիորեն, առանց նախապայմանների Ադրբեջանին է տրամադրել ականապատ տարածքների 972 տեղեկամատյան։ Ավելին, հավատարիմ մնալով հումանիտար հարցերում համագործակցության սկզբունքներին, հարցումների միջոցով կազմել և 2024 թվականի սկզբին ականապատ տարածքների նոր տեղեկամատյաններ է փոխանցել Ադրբեջանին։ Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը՝ չնայած մեր կողմից բազմիցս արված հայտարարություններին առ այն, որ «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան։ Հայաստանը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ»: Աղբյուրը` Անի Բադալյան |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
