«ԵՄ-ն պետք է 350 մլրդ դոլարի էներգակիրներ գնի՝ մաքսատուրքերից խուսափելու համար»․ Թրամփ
1048
Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ., 16:45
![]() Եվրոմիությունը պետք է պարտավորություն ստանձնի ԱՄՆ-ից 350 միլիարդ դոլարի էներգակիրներ գնելու, եթե ուզում է խուսափել մաքսատուրքերից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է European Pravda-ն։ Ավելի վաղ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել էր զրոյացնել ԵՄ մաքսատուրքերը ԱՄՆ-ից ներկրվող մեքենաների և արտադրական ապրանքների վրա: «Մենք ԵՄ-ի հետ ունենք 350 միլիարդ դոլարի դեֆիցիտ, և այն շատ արագ կարող է վերանալ»,- ասել է Թրամփը։ «Դա արագ և հեշտ կվերանա, եթե նրանք (ԵՄ-ն) պարտավորվեն էներգակիրներ գնեն մեզնից... նրանք կարող են գնել 350 միլիարդ դոլարի էներգիա դեֆիցիտը վերացնելու համար»,- նշել է ԱՄՆ նախագահը: |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
