Չինաստանը պատասխան մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան բոլոր ապրանքների վրա
1052
Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 15:57
![]() Չինաստանը հայտարարել է, որ մինչև 34% լրացուցիչ մաքսատուրք կսահմանի ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների վրա՝ ի պատասխան Դոնալդ Թրամփի հայտարարած մաքսատուրքերի, ասվում է Չինաստանի պետխորհրդի սակագների հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։ Այս միջոցներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 10-ից։ «Չինաստանը Միացյալ Նահանգներին կոչ է անում անհապաղ վերացնել միակողմանի մաքսային միջոցները և առևտրի ոլորտում տարաձայնությունները լուծել խորհրդակցությունների միջոցով՝ հավասար, հարգալից և փոխշահավետ հիմունքներով»,- ասվում է փաստաթղթում: Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մաքսատուրքեր է սահմանելու այլ երկրների ապրանքների վրա։ Ցանկում ընդգրկվել էր նաև Չինաստանը։ Չինական ապրանքների վրա Թրամփը 34 տոկոս մաքսատուրք էր սահմանել։ |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
