«Պետական գույք կա՝ ո՛չ վարձով է տրվում, ո՛չ վաճառվում, հնարավոր չէ՞ հանձնենք մասնավոր սեկտորին»․ Խաչատուր Սուքիասյանը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() «ՀՀ գույքի կառավարման համակարգի ներքո 400 միլիարդից ավել գույք կա կուտակված, որի մեծ մասը ո՛չ վաճառվում է, ո՛չ վարձով է տրվում"։ Եվ քանի որ չի օգտագործվում, դրա հետ կապված՝ ոչ մի գեներացիա չի կատարվում, հարկ չի վճարվում, աշխատատեղ չի ստեղծվում։ Հնարավոր չէ՞ դրանք հանձնենք մասնավոր սեկտորին, նրանք կառավարեն»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ «Իրականում շատ նուրբ և բարդ գործընթաց է, և մենք այդտեղ խնդիր ունենք,- պատասխանեց Փաշինյանը,- խնդիր ունենք, որ Երևանի կենտրոնում գտնվող համալիրներ դրվել են մասնավորեցման և հետաքրքրություն չի ցուցաբերվել: Հիմա կոնկրետ ունենք իրավիճակներ, երբ մենք մի սխեմայով փորձ էինք անում դա դնել մասնավորեցման, բայց քննադատություններ եղան մասնավորեցման այն սխեմայի վերաբերյալ, որ մենք ուզում էինք՝ Կառավարությունը մտածում էր անել: Այդ սխեման փոխեցինք, մասնավորեցումը տեղի ունեցավ, բայց այնտեղ հիմա ճգնաժամ է առաջացել, և այդ ճգնաժամի լուծմամբ պետք է զբաղվենք: Թեման պրոբլեմատիկ է և շատ կարևոր»։ Վարչապետն ընդգծեց, որ 2024 թվականին Պետական գույքի կառավարման տողով պետական բյուջեի եկամուտները էականորեն աճել են: «20 մլրդ դրամի եկամուտ ենք ունեցել պետական գույքի կառավարումից, ինչն առնվազն նշանակում է, որ այդ հարցը մեզ շատ հետաքրքրում է: Մենք փնտրտուքի մեջ ենք, և սխեմաների ներդրման պրոցեսի մեջ ենք»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ ահռելի գույք կա ՀՀ-ում, որ ժամանակին մասնավորեցվել է, բայց նույն կերպ տնտեսական շրջանառության մեջ չէ: |
«Ընդդիմության մեջ լարվածություն չկա․ համաձայնության կգանք». Մարտուն Գրիգորյան (տեսանյութ)
3009:30«Գյումրիի 31/69 տեղամասում վստահված անձանց ու դիտորդների համար նստելու տեղ չկա»․ «ՀայաՔվե» (տեսանյութ)
5909:06«Ղարաբաղյան շարժումը շարունակվելու է, քանի դեռ այդ մարդկանց չես ապահովել տներով ու աշխատանքով»․ Սամվել Բաբայան (տեսանյութ)
7908:48«Տեսանկարահանման կարգի խախտումներ են արձանագրվել»․ ՊԶՄԿ
7408:18Գյումրիում և Փարաքարում ավագանու արտահերթ ընտրություններ են․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9308:06«Վազգենի նմանների կարիքը շատ կա հիմա»․ Մարինե Պետրոսյան
18901:30