«Առանց անվտանգության երաշխիքների՝ Պուտինը կխախտի պայմանավորվածությունը»․ Սթարմեր
![]() Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կխախտի հրադադարի համաձայնագիրը, եթե այն Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ չպարունակի։ Սթարմերն ընդգծել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ցանկացած խաղաղության համաձայնություն կլինի կայուն միայն այն դեպքում, եթե այն պաշտպանված լինի։ Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև զգուշացրել է, որ Պուտինի կողմից ցանկացած խախտում ծանր հետևանքներ կունենա։ Հարցին, թե արդյոք Մեծ Բրիտանիան զորք կուղարկի Ուկրաինա, Սթարմերը պատասխանել է, որ քննարկվել են ցամաքային, ծովային և օդային աջակցություն տրամադրելու տարբերակներ։ Մարտի 15-ին Սթարմերն առաջարկել էր Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից 10.000-ոց խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա, իսկ Փետրվարի 20-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ՝ 30 000-ոց խաղաղապահ զորակազմ։ |

«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը». #Bild
10214:31
Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին
14711:30
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Անկախության օրվա առթիվ
11111:18
Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ
16610:07
«Մեր փրկությունը միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է»․ Արշակ Սադոյան
10109:36
«Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան
13509:18
