Երևան`   +30 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Ես կհաղթեմ այս պայքարում»՝ Ստամբուլի մետրոյում հեռարձակվել է Իմամօղլուի ուղերձը

808
Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ., 13:03
«Ես կհաղթեմ այս պայքարում»՝ Ստամբուլի մետրոյում հեռարձակվել է Իմամօղլուի ուղերձը

Ստամբուլի մետրոյում այսօր հեռարձակվել է քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ուղերձը, որում նա հայտարարել է, որ կհաղթի այս պայքարում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստամբուլի քաղաքապետը, ով համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը, ձերբակալվել է՝ կոռուպցիայի, ահաբեկչության հետ կապեր ունենալու մեղադրանքով։

Քաղաքապետի ձերբակալությունից հետո Թուրքիայում զանգվածային ցույցեր են սկսվել։ Իմամօղլուն խոստացել էր «չհանձնվել՝ իշխանությունների ճնշման ներքո»։