Telegram-ի թիմը առաջին հայտարարությունն է տարածել Պավել Դուրովի ձերբակալությունից հետո
![]() Telegram-ի թիմը հրապարակել է առաջին պաշտոնական հայտարարությունը պլատֆորմի հիմնադիր Պավել Դուրովի՝ Փարիզում ձերբակալության վերաբերյալ։ «Telegram-ը համապատասխանում է ԵՄ օրենքներին, ներառյալ թվային ծառայությունների մասին օրենքը. դրա մոդերատորությունը համապատասխանում է ոլորտի չափանիշներին և մշտապես բարելավվում է: Telegram-ի գործադիր տնօրեն Պավել Դուրովը թաքցնելու ոչինչ չունի և հաճախ է շրջում Եվրոպայով մեկ։ Անհեթեթ է պնդել, որ հարթակը կամ դրա սեփականատերը պատասխանատու է այդ հարթակում չարաշահումների համար։ Գրեթե միլիարդ օգտատերեր ամբողջ աշխարհում օգտագործում են Telegram-ը՝ որպես հաղորդակցության միջոց և կարևոր տեղեկատվության աղբյուր։ Մենք սպասում ենք այս իրավիճակի շուտափույթ լուծմանը։ Telegram-ը մնում է բոլորիդ հետ»,- ասվում է ընկերության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ 39-ամյա միլիարդատեր Պավել Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, ձերբակալվել է օգոստոսի 24-ի երեկոյան Փարիզի օդանավակայանում։ Նա կասկածվում է ահաբեկչության, խարդախության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված հանցագործությունների մեջ, քանի որ Telegram հարթակը հրաժարվել է համագործակցել իրավապահ մարմինների հետ։ Այս մեղադրանքներով Պավել Դուրովին կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
