Թուրքիան և Իրաքը համագործակցության հուշագիր են ստորագրել
![]() Թուրքիայի և Իրաքի պաշտպանության նախարարությունները ռազմական, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ Անկարայում կայացած բանակցությունների և երկու երկրների պաշտպանության նախարարության և հետախուզական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ Անվտանգության բարձր մակարդակի մեխանիզմի հանդիպման արդյունքների վերաբերյալ ասուլիսում։ «Մեր երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են համագործակցության հուշագիր ռազմական ոլորտում, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարում։ Մենք ակնկալում ենք մեր համագործակցությունը բարձրացնել ավելի բարձր մակարդակի»,- ասել է Ֆիդանը։ Երկու երկրների միջև անվտանգության բարձր մակարդակի մեխանիզմի համակարգման կենտրոնն ստեղծվել է ապրիլին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրաք կատարած այցից հետո։ Կենտրոնի խնդիրներից են ընդհանուր սահմանների պաշտպանությունը և ահաբեկչության դեմ պայքարը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
