«Աշխարհում «կապիկի ծաղիկի» համաճարակ է սկսվում»․ ԱՀԿ
![]() Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը համաշխարհային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ է հայտարարել՝ կապիկի ծաղիկի համաճարակի պատճառով։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոններն (CDC) իրենցվ հերթին արտակարգ դրություն են հայտարարել առողջապահության ոլորտում։ 2023թ․ այս հիվանդությամբ վարակման դեպքերի թիվը զգալիորեն աճել է։ 2024թ․ գրանցվել է հիվանդացության ավելի քան 14 000 դեպք, մահացել է 524 մարդ։ Կապիկի ծաղիկը վիրուսային հիվանդություն է: Այդպես է կոչվում, քանի որ առաջին անգամ հայտնաբերվել է 1958 ին կապիկների մոտ: Սակայն դա չի նշանակում, որ դրանով միայն կապիկներն են հիվանդանում, կամ որ այն մարդուն է փոխանցվում միայն կապիկներից: Վիրուսը փոխանցում են ոչ միայն և ոչ այնքան պրիմատները, որքան տարատեսակ վայրի կրծողները, ասենք՝ առնետները կամ սկյուռները: Մարդու մոտ այս հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1970 թվականին՝ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում: Դրանից հետո հիվանդության դեպքերը հիմնականում գրանցվել են Կենտրոնական և արմտյան աֆրիկայի մեկ տասնյակ երկրներում, որ մոտ են հիվանդության բնօրրանը համարվող տրոպիկական անտառներին։ Կապիկի ծաղիկը սովորաբար և ավելի հաճախ փոխանցվում է կենդանուց մարդուն, եթե մարդը շփվում է հիվանդ կենդանու հետ, կամ վարակված կենդանին օրինակ կծում է մարդուն, կամ մարդն օգտագործում է այդ կենդանու միսն ու մորթին: Մարդուց մարդ փոխանցումն ավելի քիչ է հանդիպում, այս դեպքում հիվանդությունը կարող է փոխանցվել սերտ շփումների, համբույրի, սեռական հարաբերությունների կամ հիվանդի կողմից օգտագործված անկողնային պարագաների ու սրբիչների միջոցով: Հնարավոր է նաև օդակաթիլային փոխանցում՝ եթե հիվանդը առողջ մարդու վրա հազա կամ փռշտա: Կապիկի ծաղիկը սկսվում է ջերմությամբ, թուլությամբ, գլխացավով ու մկանացավով, լիմֆատիկ հանգույցների այտուցով, ապա բշտիկներ են առաջանում դեմքի, ձեռքերի, հետո նաև ամբողջ մարմնի վրա: Մինչ այդ գաղտնի շրջան է, որ կարող է տևել 5-21 օր (ավելի հաճախ՝ 6-13 օր): |

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
11214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
15913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
13712.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
15010.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
18907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
19907.09.2026, 14:12
