Գայանե Սահակյանն ազատվել է աշխատանքից
![]() Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն ազատվել է աշխատանքից, այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում: Հաջորդը՝ հատուկ սառնարան մեքենաներով պատվաստանյութերի կենտրոնացված բաշխման մեխանիզմի ներդրումն էր՝ դեռ 2010 թվականին, որով բացառվեց տաքսիներով կամ անձնական մեքենաներով պատվաստանյութերի տեղափոխումը՝ բացառելով տեղափոխման հետ անձնական գործերի համատեղումը և, հետևաբար, պատվաստանյութերի որակական հատկանիշների փոփոխության ռիսկը։ Ներդրվել են մանկական հիվանդացության վրա ազդող մի շարք պատվաստանյութեր՝ հեմոֆիլուսային Բ վարակի դեմ, ռոտավիրուսային, պնևմակոկային։ Հատկանշական է ռոտավիրուսային պատվաստումների ներդրումը՝ շատ կարճ ժամկետում մանկական մահացությունը կտրուկ նվազեց։ Հանուն անկեղծության նշեմ, որ Հայաստանին համահունչ արդյունք գրանցվեց ռոտավիրուսային պատվաստումներ ներդրած բոլոր երկրներում։ Չեմ կարող չնշել Առողջապահության նախարար պարոն Արմեն Մուրադյանի կողմից ջանքերը՝ շարունակաբար իմունիզացիան օրակարգային հարց դիտարկելու և պոլիոմիելիտի կենդանի օրալ պատվաստանյութից անցումը ինակտիվացվածի խրախուսելու համար, որի շնորհիվ վերացվեց պատվաստանյութով ասոցացված պոլիոմիելիտի առաջացման ռիսկը։ Իհարկե, չեմ կարող չնշել պարոն Արա Բաբլոյանի ներդրումը՝ մշտական պատրաստակամությունը աջակցելու մեր երկրում իմունիզացիայի զարգացման և կայացման համար։ Պարոն Բաբլոյանի «Երկրի բյուջեում առկա միակ մեկ դոլարը կներդնեի իմունիզացիայում» խորիմաստ արտահայտությունը միշտ ուղեկցել է իմ աշխատանքային կարիերիայի ընթացքում։ Միայն մեծ ուրախությամբ կնշեմ, որ այսօր Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագիրը ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում հաջողված և օրինակելի ծրագրերից մեկն է։ Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս 18 տարվա ընթացքում իմ հետ աշխատած իմ թիմին՝ ծանրաբեռնված և շատ դեպքերում արտաժամյա աշխատանքի համար, ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունների բուժանձնակազմին՝ մեծ նվիրման և որպես առաջամարտիկ ողջ ծանրությունն իրենց վրա կրելու համար, լրագրող գործընկերներին՝ միշտ պատրաստակամ, անկողմնապահ իրազեկման համար։ Աղբյուրը` Գայանե Սահակյան |

«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
15400:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
19009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
20109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
18505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
45804.11.2026, 23:31
