Դեմոկրատները բոյկոտելու են Նեթանյահուի ելույթը Քոնգրեսում
![]() ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի 86 դեմոկրատ ներկայացուցիչներ հայտարարել են, որ մտադիր են բոյկոտել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը Քոնգրեսում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Բենիամին Նեթանյահուի ելույթը Քոնգրեսում նախատեսված է Երևանի ժամանակով 22:00-ին։ CNN-ը հայտնել է, որ ցանկապատեր են տեղադրվել Սպիտակ տան մոտ, ուր Նեթանյահուն պետք է այցելի հինգշաբթի օրը՝ հանդիպելու Ջո Բայդենի հետ։ Նախօրեին Քափիթոլիումի ոստիկանությունը ձերբակալել էր ավելի քան 200 ցուցարարի, ովքեր գրավել էին Քոնգրեսի շենքի գլխավոր դահլիճը՝ բողոքելով Նեթանյահուի սպասվող ելույթի դեմ։ Ըստ բողոքի ցույցի հետևում կանգնած երկու հրեական կազմակերպությունների, ձերբակալվածների թվում կան րաբբիներ, Հոլոքոստը վերապրածների ժառանգներ, ուսանողներ, իսրայելցիներ և ամերիկացիներ: |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
