«Այս գիրքն ունի գերկարևոր նշանակություն»․ Ռուբեն Մելքոնյան
![]() Լույս է տեսել «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր։ ԵՊՀ արևելագետության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը գրքի շնորհանդեսի բացման խոսքում նշել է, որ այն նվիրված է Երուսաղեմի պատրիարքարանում պահվող տարատեսակ փաստաթղթերին, որոնք նվիրված են Հայկական հարցին և Հայոց Ցեղասպանությանը։ Այս ստվարածավալ գրքի վրա աշխատել են երեք արևելագետներ, թուրքագետներ՝ Լուսինե Սահակյան, Անի Սարգսյան և Անի Ոսկանյանը։ Ցեղասպանության խնդիրը, բացի հուզական ֆոնից, ունի կարևոր իրավական կողմ, որը ներկայացված է այն արխիվային նյութերում, որոնց ուսումնասիրությանը նվիրված է այս հոտորը։ Այս գիրքն ունի գերկարևոր նշանակություն՝ նվիրված է մի խնդրի, որը դեռ չի գտել իրավական, բարոյական հանգուցալուծում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ գրքում զետեղված ապացույցներն էական պատասխան են թուրքական ժխտողականությանը։ «Այն նաև կոչ է տարբեր երկրներին՝ ճանաչելու և առերեսվելու ճշմարտության հետ»,- ասել է նա։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
