ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Մոսկվայի բորսայի դեմ․ դոլարով և եվրոյով գործարքները դադարել են
![]() Մոսկվայի բորսան հունիսի 13-ից դադարեցնում է դոլարով և եվրոյով առևտուրը, հաղորդում է Euronews-ը: Կդադարեցվի նաև թանկարժեք մետաղների շուկայում և ֆոնդային շուկայում դոլարով և եվրոյով առևտուրը։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապ ունեցող ֆիզիկական անձանց և ընկերությունների դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին։ Ցանկում ներառված են 33 մարդ և մոտ 300 ընկերություն ու կազմակերպություն, որոնք գրանցված են Ռուսաստանում, Չինաստանում, Թուրքիայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Բուլղարիայում, Սերբիայում, ԱՄԷ-ում, Բելառուսում, ինչպես նաև բրիտանական Վիրջինյան կղզիներում։ Սահմանափակումների տակ են հայտնվել նաև Մոսկվայի բորսան, Ազգային քլիրինգային կենտրոնը և Ռուսաստանի Դաշնության Ազգային հաշվարկային դեպոզիտարիան: ԱՄՆ ֆիննախի հաղորդմամբ՝ Մոսկվայի բորսայում կապիտալ ներգրավելու Ռուսաստանի իշխանությունների միջոցներն ընդլայնում են Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիների հնարավորությունները, այն է՝ շահույթ ստանալ «Կրեմլի ռազմական մեքենայից»՝ Ռուսաստանի սուվերեն պարտքում, ռուսական կորպորացիաներում և առաջատար ռուսական պաշտպանական ձեռնարկություններում ներդրումների ճանապարհով։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
