Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ

129
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ., 19:06
Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ

ԼՂ-ից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ, սա ֆիքսել է «Ազատության» տեսախցիկը Սյունիքի մարզում։
Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, որ Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը Հայաստանի ռազմական ոստիկանության ուղեկցությամբ հատել է Լաչինի միջանցքը, շարժվել է դեպի Գորիս, ինչին հաջորդեց Անվտանգության խոհրդի քարտուղարի պարզաբանումը։
Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար: