Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

«Տավուշի վարչական ղեկավարներին ասվել է, որ հանձնումն անկասելի է»․ Սուրեն Պետրոսյան

105
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ., 10:30
«Տավուշի վարչական ղեկավարներին ասվել է, որ հանձնումն անկասելի է»․ Սուրեն Պետրոսյան

Քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը մանրամասներ է հայտնել Տավուշի վարչական ղեկավարների և Փաշինյանի՝ երեկ կայացած հանդիպումից։ Ըստ նրա տեղեկությունների՝
ասվել է, որ ոչինչ չի փոխվելու, դեռ մի բան էլ ավելի վատ է լինելու. «Փուլային տարբերակով ամբողջական հանձնում է տեղի ունենալու, բայց ոչ շատ ուշ, այլ շաբաթների ընթացքում։ Վարչական ղեկավարներին կոնկրետ ասել են, որ այդ հանձնումն անկասելի է»,- նշել է Պետրոսյանը՝ հավելելով, որ կառավարությունը փորձում է տավուշցիներին փաստի առաջ կանգնեցնել, սակայն իրենք շարունակելու են պայքարել։