Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Թե՛ «Մարտական»-ը, թե՛ ԵԿՄ-ն կուլ գնացին իշխանության սադրանքին». Սերգեյ Դալլաքյան

150
Երկուշաբթի, 22 ապրիլի, 2024 թ., 22:00
«Թե՛ «Մարտական»-ը, թե՛ ԵԿՄ-ն կուլ գնացին իշխանության սադրանքին». Սերգեյ Դալլաքյան

«Մարտական Եղբայրության» անդամ Սերգեյ Դալլաքյանը գրում է. «Ինչո՞ւ ձերբակալվեցին հենց «Մարտական Եղբայրության» անդամները և ինչո՞ւ ԵԿՄ ՈՒԱԶ-ը հայտնվեց այդտեղ։
Կարելի է փաստել, որ այսօր ոսկեպարցիների բողոքն ուղղորդում է քոչարյանական մասսան, իսկ երեկ աջակցում էր «Մարտական Եղբայրությունը», որը ո՛չ նախկին է, ո՛չ էլ ներկա։
*Նոյեմբերյանցիները շատ լավ են ճանաչում «Մարտական»-ի տղաներին, քանի որ նրանք մեկ տարուց ավելի է, ինչ Ոսկեպար, Բաղանիս համայնքներում տեղի ժողովրդի հետ իրականացնում են մարզումներ հենց այս օրվա համար, որպեսզի դիմակայեն ադրբեջանական բանակի ներխուժմանը։
*Երեկ իշխանական վերնախավը որոշում կայացրեց մեկուսացնել «Մարտական»-ի տղաներին և նույնիսկ ձերբակալեց նրանց, ովքեր վեճին ներկա չէին էլ եղել։ Հիմա իշխանական ամբողջ լրատվականը մեկ մարդու նման քարոզում է, որ դրանք քոչարյանականներ են, գործ չունեք հետները։
*Ցավոք, թե՛ «Մարտական»-ի, թե՛ ԵԿՄ-ի կողմից խայծը կուլ տրվեց, և բախում տեղի ունեցավ։
Իշխանությունը մեկ գնդակով միանգամից հեղինակազրկեց ԵԿՄ-ին և մեկուսացրեց «Մարտական»-ի ակտիվին։
*Իշխանությունը նաև հաշվի է առել, որ երկու թևում էլ կա տղայական արժանապատվություն, և այս ամենը կարող է ունենալ շարունակություն։
Խնդրանքս է երկու կողմերին՝ չտրվել իշխանության սադրանքին և վեճը չտանել անձնային դաշտ։ Հատկապես Արման Պետրոսյանի բոլոր մարտական ընկերներին խնդրում եմ հանգստություն դրսևորել և ոչ մի բան չանել. Արմանը նաև ի՛մ մարտական ընկերն է։
*Նշեմ, որ Արմանը մասնակցել է 2016 թ. Ապրիլյան, 2020 թ. 44-օրյա, 2023ւ թ. Ջերմուկի, 2023 թ. Արցախյան 1-օրյա կռիվներին (վստահ ասում եմ, որ այդ 1 օրում տասնյակի հասնող թուրք է սպանել)։ Արմանը նաև պայմանագրային է եղել հենց այն դիրքերում, որը այսօրվա իշխանությունը փորձում է հանձնել։
▪️2020 թ.-ի պատերազմից հետո Արմանը մշտական բնակություն էր հաստատել Արցախում և ծառայում էր Հատուկ նշանակության ջոկատում։
Այսօր ապօրինի կալանավորված Արմանն ու Հովսեփը 44-օրյա պատերազմի ժամանակ Եղնիկներում ներկայացնում էին ԵԿՄ-ի Հատուկ նշանակության ջոկատը: Իսկ ես ու Արմանը միասին Արցախ ենք գնացել ԵԿՄ-ի ՈՒԱԶ-ով։
▪️Խնդրանքս ԵԿՄ-ի Տավուշի տղաներին. Արմանը ձեզնից մեկն է, ինչքան դուք եք ԵԿՄ, այդքան էլ Արմանը։ Մի՛ տրվեք օրվա իշխանության սադրանքներին և այս ամենը մի՛ տեղափոխեք անձնական դաշտ։ Հիշե՛ք, տղերք, սա իշխանության պրովոկացիան էր, որը նպատակ ուներ հեղինակազրկելու ԵԿՄ-ին և մեկուսացնել Մարտականի տղաներին։
*Հուսամ շուտով ԵԿՄ-ն պաշտոնական հաղորդագրություն կտարածի և զսպվածության կոչ կանի երկու կողմին էլ, ու հենց ԵԿՄ-ի ղեկավարը կհարթի այս թյուրիմացությունը»։