Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Գրքին ծանոթանալուց հետո դժվարություն չի լինի կանխատեսելու Թուրքիայի քայլերը». Վարուժան Գեղամյան

148
Երկուշաբթի, 22 ապրիլի, 2024 թ., 21:18
«Գրքին ծանոթանալուց հետո դժվարություն չի լինի կանխատեսելու Թուրքիայի քայլերը». Վարուժան Գեղամյան

Տեղի ունեցավ «Թուրքիայի պատմություն. 100-ամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թթ.» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում են ոչ միայն համահեղինակները, այլև գրքով հետաքրքրված անձիք։

Գրքի համահեղինակ, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ասաց, որ գրքում ոչ միայն մանրամասն ներկայացվում է Թուրքիա պետության ստեղծման ու զարգացման հիմնական փուլերը, այլև դրա վարած տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները։

«Այս պահին աշխարհում գոյություն ունեցող ամենաարդիական գիրքն է, քանի որ ներառում է հանրապետության հիմնադրումից մինչև 2023թ-ի ավարտն ընկած ժամակահատվածը։ 100 տարի և նույնիսկ ավելի, քանի որ նախընթաց շրջանն էլ ենք ներառում, որը գաղափարական հիմք ունի։ Այն հնարավորություն է տալիս հասկանալ այսօրվա Թուրքիայի վարած բազմաթիվ առանձնահատկություններ, այդ թվում՝ մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում»,- ասաց Գեղամյանը։

Ըստ թյուրքագետի՝ գրքին ծանոթանալուց հետո որևէ մեկը դժվարություն չի ունենա կանխատեսելու Թուրքիայի քայլերը, որոնք այսօր ուղղված են Հայաստանի դեմ։

«Գրքին ծանոթանալուց հետո դժվարություն չի լինի կանխատեսելու Թուրքիայի քայլերը». Վարուժան Գեղամյան