Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Հանձնվելու են անգամ տարածքներ, որոնք «Կադաստրի թղթով» ՀՀ-ին են պատկանում». Սլավիկ Ալավերդյան

124
Երկուշաբթի, 22 ապրիլի, 2024 թ., 20:48
«Հանձնվելու են անգամ տարածքներ, որոնք «Կադաստրի թղթով» ՀՀ-ին են պատկանում». Սլավիկ Ալավերդյան

«Ուզում եմ ցույց տալ, թե ինչքան տարածք է հանձնվելու, եթե այսպես շարունակվի: Ու ամենակարևորը, որ այս հանձնվող տարածքների մի մասն ունի այսպես կոչված ̀«Կադաստրի թուղթ» և պատկանում է Հայաստանի Հանրապետությանը»,- ֆեյսբուքյան իր տեսաուղերձում նշեց «Բռունցքդ բեր» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ոսկեպարցի Սլավիկ Ալավերդյանը: Նա քայլեց դեպի իր մատնանշված հատված ու ցույց տվեց Հայաստանի համար ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող հատվածները, որոնք վարչապետի որոշմամբ պետք է հանձնվեն թշնամուն: