Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

«Վարչախումբը հսկայական ոստիկանական ուժեր է նետել՝ ահաբեկելու և ճնշելու մարդկանց». Ավետիք Չալաբյան

140
Կիրակի, 21 ապրիլի, 2024 թ., 18:18
«Վարչախումբը հսկայական ոստիկանական ուժեր է նետել՝ ահաբեկելու և ճնշելու մարդկանց». Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ ողջ օրը Տավուշի վտանգված հատվածում տեղի չորս գյուղերի ժողովուրդը, որի տարածքները հանձնվում են թշնամուն, ընդվզում և բողոքի տարբեր գործողություններ էր իրականացնում իրենց տարածքներն աճուրդի հանած հանցագործ վարչախմբի գործողությունների դեմ, նրանց էին միացել նաև Հայաստանի այլ վայրերից եկած տարբեր խմբեր:
Մենք «Հայաքվե»-ի խմբով օրվա երկրորդ կեսին հասանք սահմանագիծ, մեր աջակցությունը հայտնելու տեղի մարդկանց, և համատեղ պլանավորելու հետագա պայքարը: Վարչախումբը հսկայական ոստիկանական ուժեր է նետել այնտեղ՝ ահաբեկելու և ճնշելու մարդկանց, ուստի մեր յուրաքանչյուրիս հետագա աջակցությունը նրանց, կլինի դա Տավուշում, Երևանում, Գյումրիում, Վանաձորում թե այլուր, շատ կարևոր է այսօր, եթե չենք ցանկանում, որ վաղը նույնը կրկնվի յուրաքանչյուրիս հետ:
Հետագա գործողությունների մասին՝ փոքր ինչ ուշ, մինչ այդ կիսվում եմ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց մեր կարճ խոսքով»:

«Վարչախումբը հսկայական ոստիկանական ուժեր է նետել՝ ահաբեկելու և ճնշելու մարդկանց». Ավետիք Չալաբյան