Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

«Խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ԱԳՆ հայտարարության վերաբերյալ»․ Ղազարյան

147
Կիրակի, 21 ապրիլի, 2024 թ., 16:54
«Խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ԱԳՆ հայտարարության վերաբերյալ»․ Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային ժողովի ինչպես «Քաղաքացիական պայմանագիր», այնպես էլ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ապրիլի 19-ի ՀՀ ԱԳՆ հայտարարության վերաբերյալ։ Այդ հայտարարությունը տարածած արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և դրա գլխավոր գործող անձ Մհեր Գրիգորյանը մասնակցել են Ազգային ժողովի հատուկ նիստին, որից հետո անցել են իրենց ապօրինի և ազգադավ քայլերին։ Ասվածից միակ տրամաբանական եզրակացությունը Ազգային ժողովի հերթական կատարյալ համերաշխությունն է ոչ միայն վարչապետին անվստահություն չհայտնելու, այլև նրա գործողությունների առանձին դրվագների վերաբերյալ։
Հ.Գ. Առանձին պատգամավորների անհատական հայրենանվեր կեցվածքը նկատելի է, սակայն դա իրավիճակ չի փոխում»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան